Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պարբերական քննարկումները վերսկսելու դրական քայլ է նախանշում. Դեյվիդ Լիդինգթոն

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը պարբերական քննարկումները վերսկսելու 
դրական քայլ է նախանշում. Դեյվիդ Լիդինգթոն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատնից, Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, մասնավորապես, ասել է.

«Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և առաջինն էր 2012-ի հունվարից հետո, դրական քայլ է նախանշում վերսկսելու պարբերական և բովանդակային քննարկումներ երկու առաջնորդների միջև:

Մենք խրախուսում ենք երկու նախագահներին շարունակել Վիեննայում սկսած գործընթացը և ակտիվորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղարար և երկարաժամկետ լուծումներ  տալու համար»:

Նոյեմբերի 19-ին շուրջ երկամյա դադարից հետո Վիեննայում 18-րդ անգամ հանդիպել են Հայաստանի ե Ադրբեջանի նախագահները: Հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ բանակցություններն ընթացել են նորմալ: Կողմերը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները, իսկ համանախագահները հայտարարել են, որ դեկտեմբերին կրկին կայցելեն տարածաշրջան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]