Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համո Սահյանի ծննդավայրում կկանգնեցնեն բանաստեղծի հուշարձանը

Համո Սահյանի ծննդավայրում կկանգնեցնեն բանաստեղծի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն արդեն ավարտին է հասցրել Համո Սահյանի ծննդավայրում` Սյունիքի մարզի  Լոր գյուղում տեղադրվելիք հուշարձանի էսքիզները: Քանդակագործի համոզմամբ` բազալտե քանդակը կունենա 2,5 մետր բարձրություն: «Նախատեսվում է, որ արձանի վրա տեղ են գտնելու նաեւ բանաստեղծի ստեղծագործություններից որեւէ մեկի տողերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գետիկ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ գործն սկսելու համար պակասում են միայն ֆինանսական միջոցները, որոնք կլինեն առաջիկայում:

Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Համո Սահյանի քանդակի բազմաթիվ էսքիզներ է հեղինակել: Նա ինքը մտերիմ է եղել գրողի հետ: Բանաստեղծին անձամբ ճանաչելու հանգամանքն օգնում է, որ քանդակագործն առավել խորությամբ բացահայտի նրա էությանը բնորոշ գծերը: Համո Սահյանի գլխավոր արձան-ժայռաբեկորի հեղինակը եւս Գետիկ Բաղդասարյանն է: Քանդակը գտնվում է Սիսիան քաղաքի կենտրոնական հրապարակին հարող փողոց–զբոսայգում:

2014թ. ապրիլի 14-ին լրանում է մեծ բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակը: Սահյանի ծննդավայրում` Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում գտնվող հայրական տանը մարզի Զարգացման գրասենյակի միջոցով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Նախատեսված է, որ առաջիկայում այն կվերածվի տուն-թանգարանի: Հենց տուն-թանգարանի մոտ էլ կբացվի  բանաստեղծի հուշարձանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]