1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Նախագահ Անդրիս Բերզինշին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Նախագահ 
Անդրիս Բերզինշին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշին՝ Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցություն և զորակցություն է հայտնել Նախագահ Բերզինշին և Լատվիայի ժողովրդին` զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]