Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անկախության զգացողության ամրապնդում, հպարտություն և շփոթ. հիշողություններ ՀՀ դրամի ներդրման օրից

Անկախության զգացողության ամրապնդում, հպարտություն և շփոթ. 
հիշողություններ ՀՀ դրամի ներդրման օրից

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթը 20 տարեկան է: Հայկական դրամի հոբելյանի առթիվ «Արմենպրես»-ի հետ իրենց հիշողություններով կիսվեցին տնտեսական, քաղաքական գործիչներ և շարքային քաղաքացիներ:

ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիշեց, որ իր ձեռքում այդ օրը 200 դրամ է եղել: «Սեփական ազգային դրամն անկախության լիարժեք գիտակցելու հետաքրքիր հնարավորություն էր: Ձեռքումդ քո ազգային դրամն է, հպարտություն, ներքին բավարարվածություն կար ու անկեղծ ասած, կար այնպիսի հույս, որ վերջ, ամեն ինչ մեր ձեռքում է, մեզնից է կախված»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ ամենի հետ մեկտեղ, նաև կենցաղային շփոթ կար: «Ռուբլուց պետք է անցում կատարեիր դրամին, ինչ-որ շփոփվածություն կար, բայց դա էական չէր: Ամենակարևորն այն էր, որ գերակայում էր անկախությունը լիարժեք գիտակցելու, դրանով հպարտանալու ներքին զգագողություն», - եզրափակեց ՀՀ նախկին վարչապետը:


ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը դժվարացավ հիշել, թե որքան կանխիկ դրամ հայտնվեց իր ձեռքում այդ օրը, սակայն նա նշեց նոյեմբերի 23-28-ը հանրապետությունում շրջանառության մեջ դրված գումարի չափը: «Մեկ շաբաթվա ընթացքում կանխիկ և անկանխիկ շրջանառության մեջ դրվեց շուրջ 600 միլիոն դրամ»,- ասաց Ասատրյանը:


Երևանի բնակչուհի Սյուզաննա Սարգսյանը կարողացավ հստակորեն հիշել, որ դրամի ներդրման օրերին իր ձեռքում հայտնվել է 50 դրամ:  «Շատ անսովոր էր, վարժվել էինք ռուբլուն և հանկարծ նոր փող հայտնվեց: Մոտ մեկ ամիս տևեց մինչև կարողացա հարմարվել դրան»,- ասաց Սյուզաննան` հավելելով, որ նաև հպարտ էր ազգային արժույթ ունենալով:


Երևանի բնակիչ Հերբերտ Խառատյանը հիշեց, որ այդ ժամանակ դրամը մեծ գնողունակություն ուներ: «Հացը արժեր 30 լումա, տրոլեյբուսի տոմսը, եթե չեմ սխալվում, նույնպես 30 լումա էր, ծխախոտը՝ 1 դրամ»,- ասաց Խառատյանը:


Հայաստանի ազգային արժույթը՝ ՀՀ դրամը, 20 տարի առաջ մտավ գործածության մեջ`փոխարինելով ռուբլուն։ 10-ից մինչև 500 անվանական արժեքով առաջին սերիայի թղթադրամները թողարկվեցին 1993-ի նոյեմբերի 22-ին: 1994թ.-ին, շրջանառության մեջ մտավ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, 5000 դրամ անվանական արժեքովը՝ 1995 թ.-ին: Հայկական դրամի գրաֆիկական խորհրդապատկերը գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]