1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանմանը

Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի 
նկարահանմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյբուքյան էջից:

Իոսիֆ Դավիդովիչ Կոբզոնը խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է, Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր: Ավարտել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, որտեղ դասավանդում է 1984 թվականից։ Նա իր ստեղծագործական գործունեության ընթացքում համերգներ է ունեցել աշխարհի 100 երկրում, բազմիցս համերգներ տվել Երևանում: Ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի և Խուլիո Իգլեսիասի հետ:

Իր ծննդյան 75-ամյակին Կոբզոնը «Ես սիրում եմ քեզ, կյանք» խորագրով բարեգործական համերգ է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որից ստացված հասույթը տրամադրվել Գյումրիի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռբերմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]