Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսատանը 57 տոկոսով ավելացրել է Հայաստանից ձկան ներմուծումը

Ռուսատանը 57 տոկոսով ավելացրել է Հայաստանից ձկան ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կենդանի ձկների ծավալը հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  4,6 տոկոսով աճել է և կազմել 13,6 տոննա: Կենդանի ձկան ողջ ծավալը Վրաստան է ուղարկվել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` նախորդ տարվա ինն ամիսներին Հայաստանից արտահանվել էր 13 տոննա կենդանի ձուկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվար-սեպտեմբերին 57,5 տոկոսով աճել է մեր երկրից թարմ կամ պաղեցրած ձկան արտահանումը և կազմել 1410 տոննա, որի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 10,6 միլիոն դոլարը: ՀՀ-ից հունվար-սեպտեմբերին արտահանված թարմ կամ պաղեցրած ձկան գրեթե ողջ ծավալը՝ 1406,6 տոննան Ռուսաստանն է գնել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 57,36 տոկոսով:

Հայաստանից ամբողջ 2012թ.-ին արտահանվել է 16.9 տոննա կենդանի ձուկ` 2011թ.-ի 13 տոննայի դիմաց: Հատկանշական է, որ նախորդ տարի դարձյալ Վրաստանն է գնել Հայաստանից արտահանված կենդանի ձկների ամբողջ ծավալը: Անցյալ տարի Հայաստանից արտահանվել է 1662,8 տոննա թարմ կամ պաղեցրած ձուկ՝ գրեթե ամբողջ ծավալով Ռուսաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am