Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանից արտահանման ցուցանիշն աճել է 14 տոկոսով, ներմուծմանը՝ 3,3

Հայաստանից արտահանման ցուցանիշն աճել է 14 տոկոսով, ներմուծմանը՝ 3,3

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ շուրջ 3,3 տոկոսով և կազմել, համապատասխանաբար, 1 միլիարդ 106 միլիոն 884 հազար դոլար և 3 միլիարդ 139 միլիոն 943 հազար դոլար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանված ամենաբարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներն են՝  պղնձի հանքաքարն ու խտահանքը՝ ավելի քան 210 միլիոն դոլար, էթիլային սպիրտն ու այլ սպիրտային ըմպելիքները՝ 125,5 միլիոն դոլար և երկաթահամահալվածքը՝ 78,7 միլիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեր երկրից արտահանված ամենաբարձր մաքսային ընդհանուր արժեք ունեցող ապրանքներից են նաև չզտված պղինձը՝ 69,5 միլիոն դոլար, ադամանդը՝ 64,2 միլիոն, էլեկտրաէներգիան՝ 62,6 միլիոն, ալյումինե նրբաթիթեղը՝ 62,2 մլն., ոսկին՝ 54,3, ծխախոտը՝ 50,7, ծիրանը, դեղձը, բալը և այլ մրգեր՝ 19,2 մլն., ինչպես նաև շշերն ու բանկաները, ձուկը, ցեմենտը, ոչխարներն ու այծերը, պահածոները, խաղողն ու կարտոֆիլը, գինին, պանիրն ու կաթնաշոռը, հանքային ջրերը, ժամացույցները և այլն:

Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 3 միլիարդ 139 միլիոն 943 հազար դոլար, որտեղ առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել բնական և հեղուկ գազը՝ 315,5 միլիոն դոլար, նավթն ու նավթամթերքը՝ 155,7 միլիոն, ավտոմեքենաները՝ 118 մլն, ոսկին` 63,9 մլն, ադամանդը՝ 59,5 մլն, դեղամիջոցները՝ 47,1 մլն, ինչպես նաև ընտանի թռչնի միսն ու մսամթերքը, ցորենը, այլումինը, շոկոլադը, շաքարը, լվացող և մաքրող միջոցները, սուրճը, կենդանիների կերը և այլ ապրանքներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]