1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կարող է բարելավել ԼՂ-ի շուրջ առաջացած իրադրությունը. Վիկտոր Խրիստենկո

ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կարող է բարելավել ԼՂ-ի շուրջ առաջացած 
իրադրությունը. Վիկտոր Խրիստենկո

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մաքսային միությանը միանալու ծրագրերի իրականացումը չի բարդացնի, այլ կբարելավի Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս տեսակետը հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն`ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ճեպազրույցի ժամանակ: Վիկտոր Խրիստենկոն համոզված է, որ արցախյան հիմախնդիրը Հայաստանի ծրագրերի իրականացման համար խոչընդոտ չի կարող լինել:

«Միևնույն ժամանակ, այդ ծրագրերի իրականացումը ոչ մի դեպքում չի  կարող բարդացնել իրավիճակը, այլ ավելի շուտ կբարելավի այն»,- ասաց Խրիստենկոն: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը տևում է արդեն երկար տարիներ, և կապված չէ Հայաստանի` Մաքսային միության անդամակցության որոշման հետ, որովհետև հակամարտության կարգավորման համար կան փորձագետներ, ովքեր զբաղվում են այդ գործով:

«Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որը այսպես թե այնպես արտահայտվում է Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու շրջանակում, ապա դեռևս ոչ մի անգամ տնտեսական զարգացումը չի խորացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և անգամ հակամարտությունները, այլ, որպես կանոն, նպաստել է դրանց կարգավորմանը»,- հավելեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ընթացքում սեպտեմբերի 3-ին, հայտարարվել էր Մաքսային միությանը անդանակցելու Հայաստանի որոշման մասին: Հայաստանը պատրաստ է ստանձնել այն պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են Մաքսային միությանը անդամակցելու համար: Ստեղծված աշխատանքային խումբը դեկտեմբերին կներկայացնի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]