Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կմասնակցի Հայոց 
ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) 10-րդ համաժողովում որոշվել է գործուն մասնակցությունն ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառուներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանը:

Հարավային Կորեայում կայացած համաժողովի ժամանակ ԵՀԽ-ն, իր հայտարարության մեջ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու դրա հետևանքներին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նախաձեռնել է իրականացնել մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` նշվում է 2015 թվականի ապրիլի 24-ին մոտ ժամկետներում Ժնևում կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանը նվիրված միջազգային համագումար, որին ներկա կլինեն միջազգային իրավունքի մասնագետներ և ցեղասպանագետներ: Նախատեսվում է Ժնևի մայր տաճարում կազմակերպել կրոնական արարողություն: Հայտարարությամբ կոչ է արվում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ եկեղեցիներին ոգեկոչել Ցեղասպանության նահատակների հիշատակը և աշխատանքներ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

ԵՀԽ-ն ստեղծվել է 1948 թվականին օգոստոսի 23-ին: Այն այսօր ներառում է ավելի քան 340 եկեղեցի եւ եկեղեցական միություն աշխարհի ավելի քան 100 երկրներից ու տարածքներից: 1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. Հայոց ցեղասպանությունը և դիմեց ՄԱԿ-ին` կոչ անելով ընդունել այդ փաստը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]