Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրուշոն դեռ աշխարհին ասելիք ունի. W ամսագիր

Սիրուշոն դեռ աշխարհին ասելիք ունի. W ամսագիր

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն ամերիկյան նորաձևության հեղինակավոր W ամսագրի բնորոշմամբ համաշխարհային մեծության 6 երգչուհիներից մեկն է «Ոչ ամերիկացի կուռքեր» անվանակարգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգչուհին այս խորագրի ներքո հայտնվել է ամսագրի նոյեմբերյան համարում: W-ն ներկայացնում է Սիրուշոյին որպես 26-ամյա երգչուհի, ում հետևողների թիվն Instagram սոցիալական ցանցում գերազանցում է 18 հազարը:

Ամսագրի գնահատմամբ` հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ վերջին տարիներին հաճախ են հայտնվել համաշխարհային տաբլոիդներում, սակայն, օրինակ, Քարդաշյանների հայտնի ընտանիքի և ոչ մի ներկայացուցիչ ամբողջական ալբոմ չի թողարկել: «Գուցե դուռը դեռևս բաց է Սիրուշոյի (Սիրանուշ Հարությունյան) համար` աշխարհին ներկայացնելու Արևմուտքին անհայտ երաժշտությունը և լեզուն»,- գրում է ամսագիրը և ընդգծում, որ երգչուհին 2013 թվականի սկզբին հանրությանը ներկայացրած PreGomesh երգի համանուն տեսահոլովակում ցուցադրել է իր ճարպիկ խորեոգրաֆիական հնարավորությունները:

Սիրուշոն «Եվրատեսիլ» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթում Հայաստանը  ներկայացրել է 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանի «եվրատեսիլյան» պատմության մեջ գրանցած լավագույն ցուցանիշն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]