Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մոսկվայում կներկայացվի «Հոշոտված Հայաստան» գիրքը

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Մոսկվայում կներկայացվի 
«Հոշոտված Հայաստան» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոկսվայում կներկայացվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հոշոտված Հայաստան» գիրքը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ֆեյսբուքյան էջից, միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: Հիմնական բանախոսն է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Գրքի շնորհանդեսին կցուցադրվեն հատվածներ համանուն ֆիլմից, որ նկարահանվել 1918թ-ին Նյու Յորքում անգլերենով: Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհին իր սարսափների մասին:  «Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918 թվականին Կալիֆոռնիայում` ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում, ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանել է «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Ֆիլմի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարդիգանյանն է, ով  մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]