1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցելու հայտարարությունը խաղ է ԵՄ- ին «ճնշելու» համար. Սաֆրաստյան

Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցելու հայտարարությունը խաղ է ԵՄ-
ին «ճնշելու» համար. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Թուրիքայի Մաքսային միությանը անդամակցելու առաջարկությունը խաղ է  Եվրամիությանը «ճնշելու» համար: Այս մասին հոկտեմբերի 31-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Կա մեկնաբանություն, որ դա նաև Նազարբաևի «խաղն» էր:  Այդ քայլը իրատեսական չենք կարող համարել ներկա փուլում, իրական նախադրյաներ չկան:  Թուրքիայի վարած «խաղը» կապված է Եվրամիության հետ բանակցային գործընթացի դադարեցման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզաբանեց Սաֆրաստյանը:

Արևելագետի գնահատմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գեզի զբոսայգու հարցում վարած հակաժողովրդական քաղաքականության դեմ Եվրամիության դժգահությունը և բանակցային գործընթացի դադարեցումը  պատճառ են հանդիսացել, որպեսի Մաքսային միությանը միանալու «շանտաժ»-ով Թուրքիան ցանկանա ճնշում գործադրել Եվրամիության վրա:

«Թուրքիայի Մաքսային միությանը միանալու գործընթացը չի  խորանա այնքան, որ դառնա իրական գործընթաց»,- կարծիք հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա Թուրքիայի` Մաքսային միությանը միանալու հանգամանքը, Սաֆրաստյանը նշեց, որ եթե անգամ հեռավոր ապագայում այդ տեեկությունն իրականություն դառնա, ապա Հայաստանը Մաքսային միության լիարժեք անդամ դառնալու դեպքում պետք է նաև իր խոսքն ասի:

«Կարծում եմ մենք մեր խոսքը պետք է ունենանք` ընդունելով կամ չընդունելով այդ հանգամանքը»,- ավելացրեց բանախոսը: Նա նաև նկատեց, որ ընդհանուր առմամբ բացառված չէ, որ տնտեսական առումով Հայաստանի համար Թուրքիայի Մաքսային միության անդամակցումը առավել դրական, քան բացասական ազդեցություն կունենա:

Հոկտեմբերի 25-ին Մաքսային միության երկրները պաշտպանել են ՄՄ-ին միանալու Հայաստանի եւ Ղրղզստանի մտադրությունը: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նույն հանդիպմանը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է Թուրքիայի` միություն մտնելու մասին:

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու երկրի դիրքորոշման մասին հայտարարել է սեպտեմբերի 3-ին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստում հոկտեմբերի 24-ին քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]