Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակ շնորհելը դժգոհություն է առաջացրել երկրում

Հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակ շնորհելը 
դժգոհություն է առաջացրել երկրում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Թուրքիայի նախագահի մրցանակը հանձնելու փաստը դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ներկայացուցիչների շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Մի շարք կուսակցականներ Թուրքիայի նախագահի` հայ տնտեսագետին նման մրցանակ շնորհելն անվանել են իբրև «հաղորդագրություն ուղղված վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կառավարությանը»: Նրանք հիշատակել են Գեզիի դեպքերի ժամանակ ամերիկյան New York Times պարբերականում Աճեմօղլուի հեղինակած հոդվածը, որը վերնագրված էր հետևյալ կերպ. «Թուրքիայում զարգացումը ժողովրդավարության չի հանգեցնելու»: «Մի քանի հարյուր ցուցարարների սկսած խաղաղարար բողոքի ցույցերը առաջիկա տարիներին կարող են թուրքական ժողովրավարություն առաջացնել… Ջինը շշից դուրս է եկել: Այսուհետ ոչ ջինը, ոչ էլ թուրքական ժողովրդավարությունը չի կարող շշի մեջ մնալ»,- գրել էր նա:

Հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի նախագահի մրցանակին է արժանացել հասարակական գիտությունների ոլորտում «դասական աճի և զարգացման տեսությանն ու մոդելներին ցուցաբերած ուրույն մոտեցման» համար:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Ստամբուլում: 1986 թվականին ավարտել է Գալաթասարայի վարժարանը, բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանում։ 1992 թվականից սկսած Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստացել է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ` էկոնոմետրիկայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։ 1992-1993թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։ 2004 թվականից Մասսաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած` աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]