1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թանգարանների շուրջ 60 աշխատակիցներ իրենց ստեղծագործությունները կներկայացնեն համատեղ ցուցահանդեսում

Թանգարանների շուրջ 60 աշխատակիցներ իրենց ստեղծագործությունները 
կներկայացնեն համատեղ ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 29 թանգարանների 59 աշխատակիցները համատեղ ցուցահանդեսում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները արվեստի տարբեր բնագավառներում: Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի հիմնադրման 10-ամյակին նվիրված ցուցահանդեսում կցուցադրվեն գեղանկար, գրաֆիկա, քանդակ, լուսանկար, դեկորատիվ-կիրառական արվեստ, պոեզիա, ավանդական նվագարաններ: «Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» խորագրով ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայից, նոյեմբերի 23-ին նույն թանգարանում կկայանա թանգարանագիտության արդի խնդիրներին նվիրված գիտաժողով, որի զեկուցումները կհրատարակվեն «Թանգարան» ամենամյա հանդեսում: 

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնվել է  2003 թվականին: Կազմակերպությանն նպատակն է բնագավառի բոլոր շահագրգիռ մասնագետների և  ջատագովների համախմբման միջոցով նպաստել Հայաստանի թանգարանային մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը: Ասոցիացիայի կազմում ներգրավված են Հայաստանի տարբեր բնակավայրերի շուրջ 40 թանգարանների 65 աշխատակիցներ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ, Երևանի պետական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ, այլ բուհերի կամավոր ուսանողներ:

Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է պետական, հասարակական և միջազգային կառույցների հետ:

Հայաստանում թանգարանագիտական, գիտամեթոդական ուսումնասիրությունների խթանման և թանգարանային գործունեության տարբեր ոլորտների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև աշխարհի տարբեր թանգարաններում գործող մասնագետների հետազոտություններին և թանգարանային կյանքին իրազեկված լինելու նպատակով հրատարակվում է «Թանգարան» ամենամյա հանդեսը:  Տարեգրքի հրատարակման հովանավորներն է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Ասոցիացիայի նախաձեռնությամբ  2008 թ. ստեղծվել է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեն: 10 տարի ասոցիացիայի և ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի  նախաձեռնությամբ և օժանդակությամբ ՀՀ տարբեր թանգարանների շուրջ 40 աշխատակից մասնակցել է արտերկրում կազմակերպված մասնագիտական կոնֆերանսների ու սեմինար-վարժանքների: Հայաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն ներներգրավված են ԻԿՕՄ-ի մասնագիտական կոմիտեների աշխատանքներում:  Հայաստանից 3 ներկայացուցիչ միջազգային  կոմիտեների  վարչության  անդամ է ընտրվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]