1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը Տավուշի մարզում

ՀՀ Զինված Ուժերը վերահսկում են իրավիճակը Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Տավուշի մարզում ներկայում իրավիճակը հանգիստ է: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, և խնդիրներ չկան: Այդ մասին հոկտեմբերի 23-ին,  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում: Լարվածություն ստեղծելու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 22-ին Իջևան-Բերդ ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել քաղաքացիական ու զինվորական մեքենաների վրա: Կրակոցների հետևանքով զոհվել է 1994թ.-ին ծնված ժամկետային զինծառայող Գարիկ Պողոսյանը: Եվս երեք զինծառայողներ վիրավորվել են: Դեպքի մասին համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]