Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը հոկտեմբերի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակող հուշահամալիրը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Յուրի Ֆեդոտովը ծաղկեպսակ է դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև ծաղիկներ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել է անմեղ զոհերի հիշատակը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողովը 1985թ. հուլիսի 2-ի, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովը` 1948թ. մայիսի 28-ի զեկույցներով, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1948 դեկտեմբերի 9-ի որոշմամբ եւս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]