Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսը Վատիկանում մեծ հետաքրքրություն է առաջացրել

Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսը Վատիկանում մեծ 
հետաքրքրություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Սուրբ Աթոռի Քարտուղարության Պալատում սբ Գրիգոր Լուսավորչի կյանքին և գործունեությանը նվիրված ցուցադրությունն իտալական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնման կապակցությամբ բացված ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հռոմ ռեփորթս»-ի էլեկտրոնային կայքը, փաստաթղթերի սև ու սպիտակ լուսապատճեններով ցուցադրությունը ներկայացնում է Լուսավորչի կենսագրությունը` որպես Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի եւ Հայաստանը` որպես աշխարհում քրիստոնեությունն առաջինը ճանաչած պետության

Սբ Գրիգորին երկրպագում է ինչպես Հայ առաքելական, այնպես և Կաթոլիկ եկեղեցին: Վատիկանի սբ Պետրոս բազիլիկ եկեղեցու արտաքին պատի որմնախորշում 2005 թ. կանգնեցվել է նրա հուշարձանը, իսկ 2000 թ. Հովհաննես Պողոս II պապը սուրբ Գրիգորի մասունքներ է նվիրել Հայ կաթոլիկ եկեղեցուն: «Կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ սուրբ Գրիգորներ ունի, բայց այս ցուցահանդեսի անակնկալը կլինի հայկական սուրբ Գրիգորի բացահայտումը: Ցուցահանդեսի երկրորդ հատվածը կնվիրվի Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքների տարածման պատմությանը և նրա ներկայությանը Պոլսում, Հռոմում, Նարդոյում և այլուր»,- նշել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի օգնական Վարդան Կարապետյանը:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանատան կազմակերպած ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ընդգծել սբ Գրիգոր Լուսավորչի ժառանգության մեծ կարևորությունը, այլև ՀՀ և պապական քաղաք-պետության` Վատիկանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների նոր էջը:

2013 թ. ամռանը Սուբ Աթոռում բացվել է Հայաստանի Հանրապետություն առաջին դեսպանատունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]