Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքահայ լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից

Թուրքահայ լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքահայ լրագրող Ջեւաթ Սինեթը քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Բելգիայի իշխանություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական aykiridogrular.com լրատվական կայքը:

Ջեւաթ Սինեթը Թուրքիայում ենթարկվել է բազմաթիվ ճնշումների եւ սպառնալիքների: Ազգությամբ հայ լրագրողի դեմ ճնշումների պատճառը 2011 թ-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում զինծառայության ընթացքում հայազգի զինվոր Սեւակ Բալոքչիի սպանության հետ կապված բացահայտումներն են:

Սպանության անմիջական կատարող Քըվանչ Աղաօղլուն եւ նրա փաստաբաններ Իբրահիմ Գյոքն ու Հուսեին Քարաբողան Ջեւաթ Սինեթի դեմ գանգատներ են ներկայացրել դատախազություն այն բանից հետո, երբ նա իշխանությունների առաջ հարց էր բարձրացրել, թե անժխտելի ապացույցների առկայության պայմաններում ինչու հայ զինծառայողի սպանության պատասխանատուները չեն մեղադրվել եւ չեն կանչվել պատասխանատվության:

Դրանից հետո Ջեւաթ Սինեթի դեմ ճնշումներն ու հալածանքները Թուրքիայում շատացել են: Նրա ընկերները եւ բազմաթիվ իրավապաշտպաններ «Լրագրող Ջեւաթ Սինեթը միայնակ չէ» կարգախոսով ստորագրահավաք են կազմակերպել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]