1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արազ Օզբիլիսի ազգանունը ցեղասպանությունից մազապուրծ հայի ինքնության պատմությունն է

Արազ Օզբիլիսի ազգանունը ցեղասպանությունից մազապուրծ հայի ինքնության 
պատմությունն է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ազգանունը հետաքրքիր եւ խոր արմատներ ձգող պատմություն ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Yerkir.am կայքը, ազգանվան վերաբերյալ իր բացահայտումների մասին պատմել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս Արաքս Մարությանը, ով Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլի հավաքականների հանդիպումից անմիջապես հետո հանդիպել է Արազ Օզբիլիսին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր Հայաստան էին եկել հատուկ այդ խաղի համար:

«Ինձ բախտ վիճակվեց հանդիպել Օզբիլիսների հետ. շատ հետաքրքիր զգացողություններ ունեմ: Մի բան է մարդուն տեսնել դաշտում, այլ բան`  ընտանիքի անդամների շրջապատում: Մի բան է ուղղակի արտասանել «Օզբիլիս» ազգանունը` որպես ֆուտբոլիստի ազգանուն, այլ է, երբ իմանում ես, թե այդ ազգանունն ինչ հետաքրքիր ու խորը պատմություն ունի: «Օզբիլիս» նշանակում է ինքնությունը պահող, պահպանող: Չեմ ուզում անդրադառնալ պատմության բոլոր մանրամասներին, միայն մեկ դրվագ պատմեմ, որը պատկերացնելիս պարզապես փշաքաղվում եմ: Արազի հոր պապը, փրկվելով ջարդերից, ապրելով նկուղում, հայերենը չմոռանալու համար ինքն իր հետ հայելու դիմաց խոսել է հայերեն և հետագայում, չունենալով ոչ մի փաստաթուղթ, հենց լեզվի շնորհիվ է, որ ապացուցել է իր հայ լինելը: Եվ հենց դա է պատճառը, որ փաստաթղթեր ձևակերպելիս նրան տվել «Օզբիլիս» (ինքնությունը պահպանող) անունը»,-նշել է Մարությանը:

«Արազի հոր պապը ունեցել է ևս 8 եղբայր, որոնցից, ցավոք, փրկվել է միայն նա: Այդ ժամանակ նա ընդամենը 9 տարեկան էր: Տարիներ անց, օրենք է ընդունվել, ըստ որի՝ ով կներկայացնի փաստաթուղթ,  որ հայ է, կստանա իր փողերն ու հողերը: Քանի որ Արազի հոր պապը ոչ մի փասթաթուղթ չի ունեցել, նա լեզվի շնորհիվ է ապացուցել իր հայ լինելը:  Ըստ օրենքի` նրան տվել են փող, նա էլ այդ  փողը տվել է իրեն պահող թուրքին՝  ի նշան շնորհակալության, հետո նրանից գնել է Ռեհան անունով հայ կնոջը և ամուսնացել նրա  հետ: Այնուհետև այդ նույն թուրքը նրանց համար փաստաթղթեր է պատրաստել և թղթերում գրել Օզբիլիս ազգանունը»,-մանրամասներ է հաղորդել Մարությանը:

Հայաստանի հավաքկանի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին մեկ անգամ չէ, որ ազգանվան համար օտարերկրացի լրագրողները «թուրք» են անվանել, սակայն ինքը` Արազը, կտրուկ վերջակետ է դրել այդ հարցին` ասելով. «Ես հայ եմ և երբ ստացա Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավերը, առանց երկմտելու համաձայնեցի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]