Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը նույնպես կվերականգնվի

Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը նույնպես կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը կամրակայվի և կվերականգնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Մինաս Ավետիսյան» մշակութային - բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն  կհատկացվի 22526.8 հազ. դրամ:

«Հայաստան» որմնանկարն ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Հուշարձանի անխաթար պահպանման, ինչպես նաև տարբեր բնույթի ազդեցությունների հետևանքով (ներառյալ շինարարական աշխատանքները) պատճառված վնասը վերականգնելու համար անհրաժեշտ է կատարել որմնանկարի մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ:

Որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա են որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժեր, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայում, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի հետագա քայքայումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն է:

Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո մինչեւ անցած տարի գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ: Որմնանկարը ոչնչացումից փրկելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ եւ պետական միջոցներով կառուցվել է մշակույթի տուն` «Հայաստանը» թողնելով կառույցի ներսում:

2010-2012 թթ. «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի կողմից ամրակայվել, վերականգնվել կամ տեղափոխվել են նկարչի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]