Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էլիզա Խաչատրյանը դարձել Է կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող

Էլիզա Խաչատրյանը դարձել Է կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի 
հաղթող

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իդոլ» կրկեսային արվեստի համաշխարհային փառատոնի հաղթող Է ճանաչվել Ցվետնոյ բուլվարի կրկեսի արտիստուհի Էլիզա Խաչատրյանը ճոպանի վրա բալետային  վարիացիաների համար: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը կայացել Է հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Մեծ կրկեսում, որը գտնվում Է Վերնադսկու պողոտայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:  

«Պրոֆեսիոնալները վիճում Էին շուրջ երկու ժամ, ապացուցում Էին իրենց իրավացիությունը: Ի վերջո մենք սահմանեցինք երկու ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե «Իդոլներ»,- պարգեւատրման ժամանակ հաղորդել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդգարդ Զապաշնին: Երկրորդ «Ոսկե Իդոլը» հանձնվել Է թուրքմենական «Գալքինիշ» խմբին, որը ցուցադրել Է ջիգիթների ազգային ձիախաղեր:

«Իդոլ» համաշխարհային փառատոնը կազմակերպել են Ռուսաստանի պետական կրկեսային ընկերությունը եւ Մոսկվայի Մեծ կրկեսը՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]