1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լիոնի կինոփառատոնն այս տարի կնվիրվի Անրի Վեռնոյի հիշատակին

Լիոնի կինոփառատոնն այս տարի կնվիրվի Անրի Վեռնոյի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վեռնոյի` կոմերցիոն ֆիլմերի շարքը դասվող ստեղծագործություններն սկսել են իրենց տեղը գտնել համաշխարհային արվեստում: Լիոնի «Լյումիեր» (լույս) փառատոնի շնորհիվ ֆրանսիացի հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Վեռնոյի` արդեն դասական դարձած մի շարք ֆիլմեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են 1950-1960-ականների Վեռնոյի սև-սպիտակ ֆիլմերը, որոնք ժամանակին մեծ տեղաշարժեր էին առաջացրել ֆրանսիական կինոյում: Այս ժամանակաշրջանում ֆրանսահայ ռեժիսորը համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մարսել էմեն, Անրի Տրուայան և հատկապես Միշել Օդիարը, ում հետ Վեռնոյը գրել է իր երեք ամենահայտնի ֆիլմերի սցենարները` «Նախագահը»` Ժան Գաբենի մասնակցությամբ, 1962թ-ի «Ձմեռային տեսարանը»`Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ և 1963թ-ի «Մեղեդին հողի տակ»-ը` Ալեն Դելոնի մասնակցությամբ:

Լիոնի փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 14-ին «Ձմեռային տեսարանը» ֆիլմով: Այն կցուցադրվի «Halle Tony Garnier» սրահում: Բազմաթիվ հրավիրյալների թվում են հայտնի դերասանուհի Ֆրանսուազ Արնուլը և Ժան-Պոլ Բելմոնդոն:

Փառատոնի ղեկավար Թիերի Ֆրեմոն, ով նաև ղեկավարում է Կաննի կինոփառատոնի համար ֆիլմերի ընտրության գործընթացը, նշում է, որ սա ևս մեկ առիթ է «հայրենական կինոն հանրահռչակելու համար»:

Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան, հոկտեմբերի 15, 1920 - հունվարի 11, 2002) ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ է։ Նա 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայոց ցեղասպանությանն անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]