Երգչուհի Դալիթան երգ է նվիրել Երեւանի տոնին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Դալիթան նվեր է պատրաստել Երևան քաղաքին տոնի առթիվ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհու նվերը` մայրաքաղաքին համանուն «Երևան» երգն է: «Այս երգը` որպես փոքրիկ բնակիչ, նվիրում եմ իմ սիրելի Երևանին»,- «Արմենպրես»-ին ասաց Դալիթան, ով առաջին անգամ է Երևանի մասին երգ ներկայացնում: Նա մաղթեց Երևանին միշտ մնալ լուսավոր, և որ երաժշտությունը մայրաքաղաքում լինի միշտ վառ, ու ջերմ պահի նրա հայկական հոգին: «Երևան» ստեղծագործության հեղինակն է Էդմոնդ Մակարյանը: Երգում և կյանքում երգչուհու համար Երևանը սրտի ուղեկից է, որին երբեք չի թողնի միայնակ: Երգչուհին չի դադարում նոր աշխատանքներ ներկայացնել իր երկրպագուներին:
Սեպտեմբերի կեսին Դալիթան հանրության դատին էր ներկայացրել իր` «Մի նոր տոն» երգը: Առաջիկայում երգչուհին ծրագրում է ներկայացնել նոր երգեր ու նախագծեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում