Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կոմիտասի մասին համաշխարհային լսարանի համար պատրաստվող ֆիլմի սցենարը խմբագրվում է Հոլիվուդում

Կոմիտասի մասին համաշխարհային լսարանի համար պատրաստվող ֆիլմի 
սցենարը 
խմբագրվում է Հոլիվուդում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ ստեղծվող` Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է: Մոսկվայից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը նշեց, որ քանի որ «Пациент» աշխատանքային անվանումով ֆիլմը պատրաստվում է նաեւ համաշխարհային կինովարձույթի տրամադրման համար, պատահական չէ, որ սցենարի ավարտուն տարբերակն այժմ խմբագրման փուլ է անցնում Հոլիվուդում: «Սցենարի վերջնական խմբագրումը Հոլիվուդում կտևի շուրջ մեկ ու կես ամիս, որից հետո, կարծում եմ, կմեկնարկեն նկարահանումները, իսկ ֆիլմի` մեծ էկրան բարձրանալու ժամկետը կարելի նախանշել 2014 թվականի աշունը»,- պատմեց Սահարյանը: Նա տեղեկացրեց, որ կինոսցենարն հեղինակել է գրական կեղծանվամբ հանդես եկող հայազգի Մարկ Արենը:

«AP films»-ի նոր` մեգա նշանակության կինոնախագծի ռեժիսորի վերջնական ընտրությունը դեռևս կատարված չէ: 2012 թվականի ընթացքում քննարկվում էր երկու համաշխարհային մեծության ռեժիսորների` Էմիր Կուստուրիցայի կամ Միլոշ Ֆորմանի թեկնածությունը:

«Որոշ ժամանակ առաջ, երբ Մոսկվայում ցուցադրվում էր Կուստուրիցայի մասին փաստավավերագրական ֆիլմ, մենք առիթ ունեցանք նրա հետ զրուցելու, և նա մեր նախագծի շուրջ ունեցած իր հետաքրքրության մասին հայտնեց, որից հետո լուրեր էին պտտվում, որ հենց նա է լինելու ֆիլմի ռեժիսորը, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ: Հնարավոր է, որ մենք ֆիլմի առաջին ռեժիսորի պաշտոնում ընտրենք ոչ թե հանրահայտ, այլ կինոաշխարհի համար դեռևս անհայտ, բայց տաղանդավոր անուններից մեկին»,- պարզաբանեց Սահարյանը:

Դրամատիկ ֆիլմում կներկայացվի Կոմիտասի կյանքի պատմությունը, ֆիլմի անվանումն էլ պատահական չէ, քանի որ այն նկարագրում է մեծ երգահանի հոգեբուժարանում հայտնվելու պատճառները: «Пациент» ֆիլմի ստեղծման գաղափարն ընկերությունը վաղուց ունի: Ֆիլմը կնկարահանվի անգլերեն: Աշխարհագրությունը կընդգրկի Ֆրանսիան, Լեհաստանը, Չեխիան:  

«AP films»-ը 2012 թվականի դեկտեմբերին հայ հանրությանը ներկայացրեց «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան իր ներկայությամբ պատվեց աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը: 

Հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ Կոմիտաս վարդապետը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։ 1915 թ-ին ապրելով Մեծ եղեռնի և աքսորի մղձավանջը (նա աքսորվել է Չանղր, որտեղից հաջողվել է վերադառնալ Պոլիս մի քանի ամիս հետո)՝ կորցրել է մտավոր հավասարակշռությունը։ 1919 թ. փոխադրվել է Փարիզ, և մինչև կյանքի վերջը (հոկտեմբեր 22, 1935) մնացել է հոգեբուժարաններում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]