Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Քիմիական զենքի արգելման 
կազմակերպությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ), որը պետք Է ապահովի Սիրիայի քիմիական զինաթափման գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ մասին հոկտեմբերի 11-ին Ստոկհոլմում հայտարարել Է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, որը պատասխանատու Է պարգեւների շնորհման համար:

Խաղաղության Նոբելյան մրցանակը ամենամյա միջազգային Նոբելյան մրցանակների բաղկացուցիչ մասն Է: Մրցանակը շնորհվում Է 1901 թվականից եւ ամենահայտնի ու հեղինակավոր միջազգային պարգեւն Է հասարակական-քաղաքական եւ հումանիտար գործունեության բնագավառում:

ՔԶԱԿ-ը սեպտեմբերի վերջին հաստատել Է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը, որը միացել Է այդ կազմակերպությանը՝ դիմակայության մեջ գտնվելով հակակառավարական զինված խմբավորումների հետ: Քիմիական զենքի արտադրության սարքավորումները պլանավորվում Է ոչնչացնել մինչեւ 2013 թվականի նոյեմբերի սկիզբը, իսկ քիմիական բոլոր զինանոցները՝ 2014 թվականի առաջին կիսամյակում:

Ավելի վաղ Խաղաղության Նոբելյան մրցանակին արժամանածների թվում են՝ Մարտին Լյութեր Քինգը, Անդրեյ Սախարովը, Լեխ Վալենսան, Դալայ Լաման, Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Մայր Թերեզան եւ Բարաք Օբաման: Մրցանակի դափնեկիրներից 15-ը կանայք են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]