1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրք լրագրողը սպառնալիքներ է ստացել բարեկամներից իր մոր հայ լինելու մասին գիրք հրատարակելու համար

Թուրք լրագրողը սպառնալիքներ է ստացել բարեկամներից իր մոր հայ լինելու 
մասին գիրք հրատարակելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի լրագրող, գրող Ահմեթ Աբաքայն իր հայազգի մոր մասին պատմող գիրքը` «Հոշանայի վերջին խոսքը» հրապարակելու համար արժանացել է իր բարեկամների նախատինքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, Աբաքայը հայտնել է, որ իր բարեկամներից սպառնալիքներ է ստացել հետևյալ բովանդակությամբ. «Հորաքրոջս հայ չես կարող ասել: Գրքերդ կհավաքեմ»: 

«Եթե իմ բարեկամներն են անգամ այսօր նման բաներ ասում, ապա այսքան տարի Հոշանայի վախենալը բնական է»,- նշել է թուրք լրագրողը` պատմելով, թե ինչպես է զանգեր ստացել իր բարեկամներից, որոնք պահանջել են գրքից հանել մոր` Հոշանայի հայ լինելու փաստը:

Թուրքիայի ժամանակակից գրողների միության նախագահ Ահմեդ Աբաքան հրատարակել է նոր գիրք` «Հոշանայի վերջին խոսքը» վերնագրով, որում պատմում է մոր հայ լինելու մասին: «Մանուկ հասակից ալևիական մշակույթով մեծացած կինը 82 տարի հայ արմատներ ունենալն իր ընտանիքից, երեխաներից, թոռներից, շրջապատից կարո՞ղ է թաքցնել»,- գրում է Աբաքան: Գրքի նախաբանում, խոսելով այն մասին, որ մայրը իր հայ լինելու մասին միայն կյանքի վերջում է խոստովանել, Թուրքիայի ժամանակակից գրողների միության նախագահը գրում է. «Ստացվեց այնպես, որ այդ օրը իր կրտսեր որդուն, այսինքն` ինձ, նա մանրամասն պատմեց այդ իրականությունը: Հաջորդ օրը վթարի հետևանքով կորցրեց գիտակցությունը, ապա մահացավ: Գրելով Հոշանայի այս գաղտնիքի, կյանքից որոշ դրվագների մասին` անհրաժեշտություն զգացի վերադառնալ սեփական մանկությանս, պատանեկությանս տարիներին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]