Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դամասկոսում ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել

Դամասկոսում ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական թաղամասերը հոկտեմբերի 6-ի կեսօրին հրասանդային ռմբակոծության են ենթարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց դամասկոսաբնակ մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն՝ ավելացնելով, որ ռմբակոծության են ենթարկվել Բաբ Թումա և Կասսաա փողոցները. 10-ից ավելի ռումբեր ընկել են թաղամասերի տարբեր կողմերում: Ութ մարդ զոհվել է և վիրավորվել ևս 40-ը: Էլմաջյանի խոսքով՝ դժբախտաբար, զոհերի թվում է 55-ամյա հայազգի Շավարշ Գարտացողյանը: Ռումբերն ընկել են բնակելի տների, եկեղեցիների, դպրոցների վրա, ինչպես նաև Բաբ Թումայում գտնվող ֆրանսիական հիվանդանոցի մերձակայքում:

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ ռմբակոծել են սիրիական բանակի օդային ուժի գաղտնի սպասարկման կենտրոնը, մինչդեռ ռումբերը նշված վայրում չեն ընկել, այլ փոխարենը ռմբակոծվել են բնակելի շրջանները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Կասսաայում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է 8, իսկ վիրավորվել՝ 24 մարդ: Նյութական մեծ վնասներ են կրել շրջակայքում գտնվող խանութները, կայանված մեքենաները և բնակելի շինությունները:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]