Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանցիները չեն համակերպվում նոր հայտնաբերված հայկական Տիգրանակերտ քաղաքի գոյության հետ

Ադրբեջանցիները չեն համակերպվում նոր հայտնաբերված հայկական  
Տիգրանակերտ քաղաքի գոյության հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեղումների միջոցով հայտնաբերված Տիգրանակերտն էական դերակատորում ունի, քանի որ այն հայտնաբերվել է Աղդամի տարածքում: Այդ պեղումնավայրը հետազոտությունների մեծ դաշտ է: Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: «Ամբողջ Կովկասում չկա ֆեմինիստական այնպիսի ընդարձակ հուշարձան, ինչպիսին Տիգրանակերտն է: Սակայն այն ճիշտ չի օգտագործվում: Հարկավոր է պեղումնավայրն օգտագործել որպես մշակութային քաղաքականություն: Ադրբեջանի համար մեր կատարած աշխատանքը շահավետ չէ, իսկ մենք չենք կարողանում դա ճիշտ օգտագործել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Համլետ Պետրոսյանը:

Նա վստահեցրեց, որ որպես հնագետ, երբեք չի խոսել դրա մասին, քանի որ իրենց նպատակը քաղաքականությամբ զբաղվելը չէ: Սակայն հետևել է, թե քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ինչ չափով են օգտագործում հայ մշակույթն իրենց քաղաքականության մեջ: «Ադրբեջանը Տիգրանակերտի բացահայտմանը սկզբունքնորեն մերժողական դիրքորոշում ուներ: Հետո արդեն լռում էին` համաձայնելով, որ իսկապես մեծ քաղաք է հայտնաբերվել: Իսկ հիմա նրանք կատակում են այդ բացահայտումների շուրջ` սոցցանցերում մեր մասին գրելով «հին հայկական հնագետներ»: Կամ տարածում են, թե հայերը գնում են գիշերները քարեր են հավաքում, դասավորում են իրար վրա և սկսում ցուցադրել, թե հնագիտական պեղումներ են»,-նշեց հնագետը:

Պեղումների ժամանակ խումբը հայտնաբերել է քաղաքի պարիսպը, երկու եկեղեցիներ` իրենց բակերի սալահատակներով, քաղաքի երեք անտիկ թաղամասերից մեկը, վաղ քրիստոնեական դամբարանադաշտը, սափորներ, աշխատանքային գործիքներ և այլ շինություններ ու պարագաներ: «Տիգրանակերտի պեղումները սկսել ենք 2006թ.-ից և արդեն հասցրել ենք մասնակցել տարբեր գիտաժողովների, որտեղ ներկայացրել ենք մեր պեղած քաղաքն իր հայտնաբերված ամբողջ «ունեցվածքով»»,- շեշտեց Պետրոսյանը` հավելելով, որ կատարվող բոլոր աշխատանքները ֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Հնագետ Համլետ Պետրոսյանն առաջարկեց Տիգրանակերտի պեղումներն ուսումնասիրելը, նկարահանելն ու տարածելը դարձնել անվճար, քանի որ դեռ կա դրա մասին տեղեկությունները տարածելու ու աշխարհին ներկայացնելու խնդիր: «Սեպտեմբերի 1-ից թե' Տիգրանակերտի թանգարանը, թե պեղումնավայրը դարձել են վճարովի: Դա սխալ քաղաքականություն է: Մարդիկ ցանկություն ունեն ֆոտոքշարք անելու, կամ ֆիլմ նկարելու. պետք չէ դրա համար վճարել, քանի որ տարածելու և հայտնի դարձնելու խնդիր ունենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհն իմանա բացահայտված Տիգրանակերտի մասին»,- ասաց հնագետ Պետրոսյանը:

Տիգրանակերտի պեղումների արդյունքում հայտնաբերված  տարածքը համարվում է պետական արգելոց: Այնտեղ այցելում է տարեկան շուրջ 2 հազար զբոսաշրջիկ: Պեղումներ իրկանացնող խումբը բաղկացած է 10-15 հոգուց, ովքեր աշխպատում են տարվա մեջ միայն 2 ամիս: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]