Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի որդին ծրագրում է Բաժբեուկ-Մելիքյանների աշխատանքների թանգարան հիմնել

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի որդին ծրագրում է Բաժբեուկ-Մելիքյանների 
աշխատանքների թանգարան հիմնել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրությանը ներկայացվեց ականավոր նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի 80-ից ավելի աշխատանքներն ամփոփող առաջին եռալեզու պատկերագիրքը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ, գրքի համահեղինակ Սոնա Հարությունյանը նշեց, որ նկարիչը մինչ օրս չուներ նման պատկերագիրք:

«Նվաճում է, որ վերաբացահայտված արվեստագետն առաջին անգամ կներկայանա հանրությանը մի փաստով, որը կմնա պատմության մեջ»,- նշեց նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի որդի, Հայաստանի օպերային թատրոնի մենակատար, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը կարծիք հայտնեց, որ իր տաղանդավոր գերդաստանը Հայաստանում այնքան էլ հայտնի չէ:

«Հայրս հաճախ էր ասում` իմ խնդիրն այն է, որ ես ժամանակից առաջ եմ գնացել. նրան և նրա արվեստը հասկանում էին միայն մասնագետներն ու նկարիչները: Համոզված չեմ, որ այդ ժամանակը եկել Է: Կա գերդաստանի տաղանդավոր ներկայացուցիչների աշխատանքներն ամփոփող թանգարան ստեղծելու ցանկություն, բայց մենք որոշ խնդիրներ ունենք»,- նշեց  Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում սեպտեմբերի 27-ին բացվեց Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի առաջին հետմահու ցուցահանդեսը:  Ցուցասրահներում ներկայացված են նկարչի` տարբեր շրջանների 53 գործերը: «Ցուցահադեսի բացման արարողությունը յուրահատուկ էր նրանով, որ միջոցառմանը մասնակցեցին մեծ թվով երիտասարդներ, ովքեր շարունակում են այցելել ցուցասրահ և հետաքրքրվել նկարչի արվեստով: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 7-ը, որպեսզի շատերը բացահայտեն նկարչի արվեստը»,- հավելեց Սոնա Հարությունյանը:

Ականավոր նկարիչ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը հայկական ժամանակակից արվեստի 70-80-ականների սերնդի ներկայացուցիչն է: Առաջին անգամ նկարչի անհատական ցուցահանդես կազմակերպվել է 2000 թվականին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]