1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանը կխոսի ավելի մեծ տարածքների կորստի մասին. Սերժ Սարգսյան

Ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանը կխոսի ավելի մեծ 
տարածքների կորստի մասին. Սերժ Սարգսյան

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքները պետք է գործեն միասնական. Հայաստանը պատրաստ է դրանց հիման վրա հասնելու համաձայնության: Իսկ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանը կխոսի ավելի մեծ տարածքների կորստի մասին: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ելույթից հետո պատասխանելով տարբեր երկրների պատվիրակների հարցերին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է Մինկի խումբը, ընթանում են բանակցություններ: Ադրբեջանը, սակայն, բազմիցս ցույց է տվել, որ համանախագահների առաջարկած երեք սկզբունքներից երկուսը` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման եւ ազգերի ազատ ինքնորոշման, չեն ընդունվում այդ երկրի կողմից»,-ասաց ՀՀ Նախագահը:

«Հակամարտությունը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիման վրա»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: Նա ԵԽԽՎ պատգամավորներին ներկայացրեց բանակցային իրավիճակը. 2007թ. Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջ բավական երկար ժամանակ աշխատանք է կատարվել, սակայն Կազանում կատարված աշխատանքն իմի բերելու եւ փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածությունից հետ կանգնեց Ադրբեջանը` ներկայացնելով նոր առաջարկներ: «Նրանց նպատակը ուժի միջոցով հակամարտությունը լուծելն է, սակայն որքան ադրբեջանը հարձակվի, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին եւ ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]