Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օգսեն Միրզոյանը Առաքել Միրզոյանին ցանկանում Է օլիմպիական չեմպիոն տեսնել

Օգսեն Միրզոյանը Առաքել Միրզոյանին ցանկանում Է օլիմպիական չեմպիոն 
տեսնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թ. օլիմպիական խաղերի  չեմպիոն, 1983թ. աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի ռեկորդակիր ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը ներկայում շարունակում Է իր ակտիվ կյանքը սպորտում, ղեկավարում Է Երեւանի ծանրամարտի մարզադպրոցը, երրորդ անգամ ընտրվել Է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել Օգսեն Միրզոյանի հետ` նախ անդրադառնալով  վերջինիս մարզական կյանքի ամենաթանկ հիշողությանը:

-Պարոն Միրզոյան, 25 տարի առաջ, Սեուլում դուք նվաճեցիք օլիմպիական չեմպիոնի տիտղոսը` այսպիսով տեղ զբաղեցնելով սպորտի «անմահների պանթեոնում»:

-1988 թ. սեպտեմբերի 19-ը իմ կյանքի` ընդհանրապես եւ մարզական կյանքի` մասնավորապես լավագույն օրերից մեկն Է: Մի կողմից զարմանում ես, որ արդեն քառորդ դար Է անցել այդ օրվանից, մյուս կողմից՝ ինչպես չընդունել փաստը: Ես այսօր Էլ շատ լավ հիշում եմ  Սեուլի իմ հաղթանակի պահը՝ 292,5 կգ արդյունք երկամարտում, (127,5 կգ՝ պոկում եւ 165 կգ՝  հրում վարժություններում) եւ նվաճեցի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը 56 կգ քաշային կարգում: Որպեսզի պատկերացնեք, թե ինչ Է դա նշանակում, կարող եմ ասել, որ առ այսօր այս քաշային կարգի Հայաստանի լավագույն ծանրորդների կիլոգրամները յուրաքանչյուր վարժությունում 20 կգ-ով զիջում են իմ այդ ցուցանիշին: Սա ինձ շատ Է մտահոգում, աշխատում ենք բարելավել մեր մարզիկների արդյունքները: Ես նվաճել եմ օլիմպիական ոսկին եւ գիտեմ, թե դա ինչ Է, շատ եմ ցանկանում, որ հայ ծանրորդները շարունակեն օլիմպիական հաղթանակների ավանդույթները:

-Ձեր կարծիքով, նախորդ սերունդների ծանրամարտը եւ  ժամանակակից ծանրամարտը շա՞տ են տարբերվում:

-Մի կողմից` ոչ, եթե ի նկատի ունենանք մարզաձեւի տեխնիկան եւ մեթոդիկան, բայց եթե խոսենք արդյունքների մասին, ապա տարբեր պատճառներով նահանջ Է նկատվում, եւ 80-90-ական թվականների ծանրամարտն ավելի ուժեղ Էր: Ես արդեն նշեցի, որ իմ օլիմպիական արդյունքը առ այսօր չեն կարողանում գերազանցել: Ինչ վերաբերում Է կոնկրետ Հայաստանի ծանրորդներին, ապա մենք` նախկին ԽՍՀՍ հավաքականի անդամներս, այնքան մեծ ուշադրությամբ Էինք շրջապատված, որ մեզ մնում Էր մտածել միայն մրցումների մասին: 15 հանրապետությունների մարզիկների կոշտ մրցակցությունը, պետական մարզիչների, հավաքականի մարզիչների, անհատական մարզիչների աշխատանքը փայլուն արդյունք Էր տալիս: Այժմ նման մրցակցություն չկա, ճիշտ Է, դրա փոխարեն հայ ծանրորդները արդեն, որպես անկախ երկրի մարզիկներ, անմիջապես, առանց ուրիշ երկրի միջամտության են դուրս գալիս միջազգային մրցասպարեզ: Նշեմ նաեւ, որ մեր ժամանակ ավելի դժվար Էր հավաքականի կազմում ընդգրկվել, հետեւաբար, մենք ավելի շատ Էինք ձգտում բարձր արդյունքների:

-Ինչ՞ն եք առավել հաճախ հիշում ձեր կյանքից:

-Հիշելու շատ բան ունեմ: 1983 թվականին դարձել Էի աշխարհի չեմպիոն, բայց սպորտի վաստակավոր վարպետի կոչման արժանացա միայն մեկ տարի անց, երբ իմ հերթական ռեկորդը սահմանեցի: Որպես մարզիկ պարգեւատրվել եմ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով եւ «Աշխատանքային արիության համար» մեդալով, 1999թ. ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ շնորհեց «Մովսես Խորենացի» մեդալ: Հիշում եմ իմ «դինամոյական» տարիները՝ ես երկար ժամանակ հանդես եմ եկել «Դինամո» մարզական ընկերության կազմում, եղել նրանց  օլիմպիական չեմպիոնը Հայաստանից, միլիցիայի կապիտանի կոչման եմ արժանացել:

1998 - 2004 թվականներին  գլխավորել եմ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան:Հեշտ ժամանակներ չԷին: Հայաստանում նորմալ մրցահարթակ չկար… այն տարիները լավ եք հիշում: Մենք ունեցանք Եվրոպայի կրկնակի չեմպիոն` Աշոտ Դանիելյան,  օլիմպիական բրոնզե մեդալակիր` Արսեն Մելիքյան, իմ որդին` Առաքել Միրզոյանը նվաճեց Եվրոպայի բացարձակ չեմպիոնի, աշխարհի փոխչեմպիոնի կոչումը, զարմիկս՝  Արայիկ Միրզոյանը դարձավ մինչեւ 23-տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Սա թափած քրթինքի,  ծանր կիլոգրամներ բարձրացնելու արդյունք Է: Այսօր, իհարկե, վիճակը կտրուկ փոխվել Է:

- Ի՞նչը  նկատի ունեք:

- Եթե մի քանի տարի առաջ ծանրամարտի ֆեդերացիայի բյուջեն կազմում Էր 60 միլիոն դրամ, ապա այսօր այն 180 միլիոն Է, այսօր մարզիկները հնարավորություն ունեն ստանալ դրամական լուրջ խրախուսանք՝, բնակարաններ, ավտոմեքենաներ: ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հոգ Է տանում մարզիկների մասին: Օրերս հայ ծանրորդները նորից մեդալներով են տուն վերադարձել եւս երկու եվրոպական առաջնություններից, իսկ շուտով մեր թիմը կմասնակցի մեծահասակների աշխարհի առաջնությանը: Այս ամենը հենց այնպես չի լինում:

- Պարոն Միրզոյան, բայց այս ամենով հանդերձ, անհասկանալի  մնաց հայ ծանրորդների անհաջողությունը 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերում:

- Գիտեք, կան բաներ, որ դժվար Է հասկանալ եւ բացատրել: Մենք նույնպես շատ կցանկանայինք իմանալ այդ անհաջողության գաղտնիքը: Այդպես Էլ Է լինում, ինչ ասեմ: Ուղղակի ցավալի Է, որ դրանից հետո սկսեցին նեղել ծանրորդներին, բայց մենք բոլորից շատ ենք ցավում դրա համար եւ դասեր կքաղենք:

- Եթե ձեզ հարցնեի, թե ինչի մասին կցանկանայիք հատուկ  խոսել, ո՞ր թեման կառանձնացնեիք:

- Կխնդրեի ինձ ճիշտ հասկանալ՝ Հայաստանը առայժմ ընդամենը 13 օլիմպիական չեմպիոն Է ունեցել, նրանցից այսօր Հայաստանում 6-ն են ապրում: Իմ կարծիքով, օլիմպիական չեմպիոնները ամեն երկրի համար մեծ կապիտալ են, եւ նրանց կարելի Է ավելի ակտիվ օգտագործել, միշտ պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, որ սպորտի մարդիկ արժանի են դրան, առավել եւս երբ խոսքն օլիմպիական չեմպիոնների մասին է:

- Ինչո՞վ Է սիրում զբաղվում Օգսեն Միրզոյանը ազատ ժամանակ:

- Հիմնականում լինում եմ ընտանիքիս, մտերիմներիս շրջապատում, սիրում եմ այցելել Հայաստանի տեսարժան վայրեր, աշխատել իմ այգում եւ, իհարկե, զբաղվել սպորտով:

- Ո՞րն Է Օգսեն Միրզոյանի ամենամեծ ցանկությունը:

- Երազում եմ, որ Հայաստանի ծանրորդները նորից նվաճեն օլիմպիական չեմպիոնների տիտղոսներ, եւ վստահ եմ, որ դա մի օր կիրականանա, այլ հարց Է` շուտ, թե ուշ: Զարմիկս` Արայիկ Միրզոյանը, որոշել Է դադարեցնել մարզումները, բայց որդիս` Առաքել Միրզոյանը,արդեն այսօր նախապատրաստվում Է 2016 թ. օլիմպիական խաղերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]