Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը

Վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս 
Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում վախճանվել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ 

Հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. Ստեփանավան քաղաքում: 1948թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևան իպատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտը ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է առ այսօր: 1997- 2000թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ: Առաջին դերը թատրոնում «Դավիթ Կոպերֆիլդն» էր (1947թ.), հետագա կերտած դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցիցեն` «Նվագախմբի տղաները» (1960թ.)‚ «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի»(1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Նահապետ»(1977թ.)‚ «Ձորի Միրո» (1979թ.), «Գիքոր» (1982թ.), «Խնձորի այգին» (1985թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972թ.), թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986թ.) դերերը: Նրա մտավորականի կերպարը լավագույնս ներկայացված է անվանի ռեժիսորԿիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛կինոբեմադրությունների հաջողված փորձեր: 

«Արմենպրես»-ի ողջ խմբագրակազմը սգում է անվանի դերասանի մահն ու վշտակցություն հայտնում նրա ընտանիքին,  հարազատներին ու արվեստի սիրահարներին:  

Մեծ վարպետը վերջին շրջանում վատառողջ էր. «Արմենպրես»-ը պատիվ է ունեցել նրա հետ մի քանի զրույց վարել: Ահա դրանցից ամենաամբողջականը՝

Սոս Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ազատվել մանկական ամաչկոտությունից

Կենսագրությունը՝ ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]