Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թալիշական ազգային շարժման առաջնորդը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

Թալիշական ազգային շարժման առաջնորդը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է կարճատև այցով Ստեփանակերտ ժամանած Թալիշական ազգային շարժման առաջնորդ, հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Ալաքրամ Հումմաթովին (Հումմաթզոդա)՝ վերջինիս խնդրանքով։ Նրան ուղեկցել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագիտության Կովկասյան կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և թալիշ ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանը։ Երկուստեք ափսոսանքով նշվել է, որ նախնյաց թողած այդ բարի ավանդույթները վերջին տասնամյակներում հայտնի պատճառներով գրեթե մոռացության են մատնվել։

Հումմաթովի խոսքով՝ ինքը և իր շատ հայրենակիցներ ուշադրությամբ հետևում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձեռքբերումներին անկախ պետականության կառուցման ճանապարհին, ինչի համար նա շնորհավորել է Արցախի խորհրդարանի նախագահին։ «Մեր ժողովուրդը նույնպես երազում է սեփական ազգային պետություն կառուցելու մասին, ինչի իրականացմանն է ուղղված Թալիշական ազգային շարժումը»,-ասել է նա։

Հանդիպմանը ներկա է եղել  ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]