1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանրային շահերի համար պայքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ ուղերձ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա

Հանրային շահերի համար պայքարող աշխարհի հարյուրավոր 
կազմակերպություններ ուղերձ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրային շահերի համար պայքարող աշխարհի հարյուրավոր կազմակերպություններ այսօր իրենց ուղերձը հղեցին  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահող պարոն Ջոն Էշին և իրենց պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով նրանց կանգնեցնել կոռուպցիայի հետևանքով հանրային միջոցների արնաքամ լինելը: «Դրանք այն միջոցներն են, որոնք կարող էին օգտագործվել՝ նվազեցնելով ծննդաբերության ժամանակ մայրերի մահացությունը և մանկական մահացությունը, ապահովելով համընդհանուր կրթություն,  մաքուր խմելու ջուր և սանիտարահիգիենիկ պայմաններ, նվազեցնելով կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, հասնելով Հազարամյակի զարգացման բոլոր հիմնական նպատակներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ուղերձում։ 

Այդ կազմակերպությունները նշում են, որ իշխանությունները պետք է վերջ տան գաղտնիության գործելաոճին, որից օգտվում են կոռումպացված պաշտոնյաները, և փակեն քրեական օրենքների այն սողանցքները, որոնք նպաստում են կոռուպցիոն հանցագործություններ կատարածների նկատմամբ մեղմ վերաբերմունքին: Իշխանությունները պետք է նաև վերացնեն այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս մի պետության համապատասխան պետական մարմիններին՝ հետ բերելու գողցված և այլ պետություներում թաքցված ակտիվները: Նշված կազմակերպությունները մաս են հանդիսանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (ՄԱԿԿԿ) կոալիցիային, համաշխարհային մի ցանցի, որը պայքարում է, որպեսզի ՄԱԿ ԿԿ մասնակից պետություններն այդ Կոնվենցիան, որն այս տարի կնշի իր ստորագրման 10-ամյակը, դարձնեն ավելի գործուն մեխանիզմ կոռուպցիայի դեմ պայքարում:

ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ներկայումս իր նիստերն է անցկացնում Նյու Յորքում և նրա աշխատաքներին մասնակցում են աշխարհի ավելի քան 130 երկրների ղեկավարներ և 60 երկրների արտաքին գործերի նախարարներ: Այսօր Ասամբլեան կքննարկի Հազարամյակի զարգացման նպատակներին (ՀԶՆ) հասնելու ուղղղությամբ կատարվող քայլերը և ՀԶՆ՝ 2015թ.-ի  և  հաջորդ տարիների օրակարգը:  Նկատի առնելով այս քննարկումները՝ ՄԱԿ ԿԿ կոալիցիան իր 350 անդամ կազմակերպությունների անունից նամակ է հղել Ասամբլեայի նախագահող պարոն Էշին՝ շեշտելով, որ կոռուպցիան այսօր ՀԶՆ իրականացման ճանապարհին առկա առանցքային խոչընդոտն է և այդպիսին կլինի նաև ապագայում:  Նամակում,  որը ստորագրել է ՄԱԿ ԿԿ կոալիցիայի նախագահ պարոն Վինսենթ Լազատինը,  նշվում է, որ «Կոռուպցիան սովորական հանցագործություն չէ: Այն ողջ աշխարհում կարճացնում, իսկ հաճախ էլ ոչնչացնում է միլիոնավոր մարդկանց կյանքեր: Այն ի չիք է դարձնում տնտեսական զարգացումը և բերում է սոցիալական անհավասարության  և  անարդարության: Այն դեմ է մարդու իրավունքներին և մարդկային արժանապատվությանը»:

Կոալիցիայի նամակը ներառում  է նաև Կոալիցիայի հայտարարությունը,  որն առաջարկում  է  ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելմանը և պատժելուն ուղղված մի շարք քայլեր ՄԱԿ ԿԿ մասնակից պետությունների գալիք համաժողովում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 25-ից 29-ը, Պանամա քաղաքում: Այս հայտարարությունը նույնպես ուղարկվել  է Կոնվենցիան վավերացրած 167 երկրների քաղաքական որոշումներ կայացնողներին,  որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծանոթանալու այդ առաջարկներին նախքան նշված համաժողովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]