Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Երևանի կամերային թատրոնը ներկայացում է պատրաստել մանուկների համար


ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի պետական կամերային թատրոնի բեմում սեպտեմբերի 26-ին տեղի կունենա «Կախարդական պարահանդես» մանկական ներկայացման պրեմիերան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Լուսինե Երնջակյանը պատմեց, որ մանկական ներկայացում բեմադրելու գաղափարը թատրոնում  վերստին առաջացել է երկարամյա ընդմիջումից հետո:

«Մեզ շատ էին հարցնում` իսկ մանուկների համար ներկայացում չունե՞ք: Եվ մենք որոշեցինք ինչ-որ հետաքրքիր բան մտածել նաև փոքրիկ հանդիսատեսի համար»,- պատմեց Երնջակյանը: 

Ներկայացումը ստեղծվել է Արա Երնջակյանի հեղինակած համանուն պիեսի հիման վրա: «Կախարդական պարահանդես»-ում կհնչի նոր երաժշտություն, որը գրել է Վահան Գրիգորյանը:

Երնջակյանի գնահատմամբ` կարևոր փաստ է, որ ներկայացման մեջ ներգրավված է թատրոնի դերասանների շարքը քասթինգի միջոցով վերջերս համալրած երիտասարդական կազմը: 

Ռեժիսորը պատմեց, որ ինչպես յուրաքանչյուր մանկական ներկայացման մեջ, այստեղ եւս «բարին հաղթում է չարին» սկզբունքն է գործում, իսկ փոքրիկները հնարավորություն կունենան հանդես գալ ոչ միայն որպես հանդիսատես, այլեւ` ներկայացման անմիջական մասնակից: 

Թատրոնն առաջիկայում չի պատրաստվում կանգ առնել և բավարարվել միայն մեկ մանկական ներկայացմամբ. ծրագրել է շարունակական դարձնել մանկուկների համար ներկայացումներ ստեղծելու քաղաքականությունը: Մինչև տարեվերջ թատրոնն իր հիմնական խաղացանկում երկու կամ երեք պրեմիերա է նախատեսում: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ