1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նրա կալանավորման ժամկետը կհաշվվի 2013թ-ի փետրվարի 7-ից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը  դատապարտվեցին համապատասխանաբար 14 և 12 տարի ազատազրկման: 

Դատախազ Արամ Ամիրզադյանն առաջարկել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին` 13, իսկ Խաչիկ Պողոսյանին` 14 տարի ազատազրկման:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսել է վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հունիսի 17-ի դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, ով, սակայն, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ վերջին դատական նիստերի ժամանակ ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը մահափորձի գործին որևէ առնչություն չունի:  



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]