1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եգիպտոսի հասարակության մոտ ակտիվանում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը երկրի կառավարությանը

Եգիպտոսի հասարակության մոտ ակտիվանում են Հայոց ցեղասպանությունը 
ճանաչելու կոչերը երկրի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի հասարակությունը կողմ է, որ երկրի կառավարությունը ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկական խնդիրների իրազեկման կառույցների համաժողովում Եգիպտոսի ներկայացուցիչ, լոբբիստ Արմեն Մազլումյանը: «Եգիպտոսի ժողովուրդը հայ ժողովրդի բարեկամն է, ճանաչում է նրա պատմությունը, նաև գիտի, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, քանի որ Եգիպտոսն այն երկրներից մեկն է, որը գրկաբաց ընդունել է Ցեղասպանությունից փրկված հայերին»,- ասաց նա:

Մազլումյանը նշեց, որ Եգիպտոսում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեծ ալիք բարձրացավ վերջին շրջանում՝ կապված արաբական աշխարհի գործերին Թուրքիայի միջամտության հետ: «Մեծ աղմուկ են բարձրացնում նաև այս պահին կատարվող աշխատանքները: Միայն այն, որ եգիպտական լրատվամիջոցներում հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը, դա արդեն մեծ հաջողություն է»,- ասաց Մազլումյանը:

Մազլումյանը կոչ արեց աշխարհասփյուռ հայերին Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ ավելի ակտիվ լինել: Նա նշեց, որ հարկավոր է հարյուրամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման նախնական փուլից անցնել ակտիվ աշխատանքի և աշխարհին լսելի դարձնել 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած արհավիրքի մասին:  

Եգիպտոսի նախկին  նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից ի վեր, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատաբար է արտահայտվում նոր կառավարության մասին՝ պահանջելով իր իսլամիստ գործընկերոջ՝ Մուրսիի վերադարձը իշխանություն: Հաշվի առնելով Էրդողանի անցանկալի միջամտությունը Եգիպտոսի ներքին գործերին՝  միլիոնավոր եգիպտացիներ իրենց զայրույթն ու դժգոհությունն էին արտահայտել Թուրքիայի և նրա վարչապետի դեմ: Եգիպտական թերթերը հեղեղված էին հակաթուրքական զեկույցներով և խմբագրականներով: Տասնյակ հոդվածներ են հրապարակվել` դատապարտելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը և հորդորելով Եգիպտոսի նոր ղեկավարներին ճանաչելու այն: Նաև կոչեր են հնչել` Կահիրեում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան տեղադրելու և պահանջներ՝ հայոց զոհերին Թուրքիայից փոխհատուցում վճարելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]