Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շուկաների զարգացման վերլուծաբանն առաջարկում է Հայաստանի դոլարային պարտատոմսերին «Քարդաշյան» մականունը տալ

Շուկաների զարգացման վերլուծաբանն առաջարկում է Հայաստանի դոլարային 
պարտատոմսերին «Քարդաշյան» մականունը տալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստանդարտ» բանկի շուկաների զարգացման վերլուծաբան Թիմ Էաշն առաջարկում է հայկական դոլարային պարտատոմսերն անվանել «Քարդաշյան»` ավելի ճանաչելի լինելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը, այս մասին գրում է The Wall Street Journal-ի բլոգը` հաղորդելով, որ առաջիկա շաբաթներին Հայաստանը պատրաստվում է թողարկել դոլարային պարտատոմսեր: Ըստ վերլուծաբանի` հայկական հզոր համայնքներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում հնարավոր է աջակցեն պարտատոմսերին մականուն տալու գործին:

Ավանդաբար Միացյալ Նահանգներից դուրս թողարկվող պարտատոմսերին տրվում են մականուններ, օրինակ` ավստրալական պարտատոմսերը կոչվում են «կենգուրու», ճապոնականները` «սամուրայ», մոնղոլականները` «Չինգիզ»: Հայաստանը նոր է ավարտել իր արժեթղթերի ներկայացումը` հետաքրքրություն առաջացնելով իր դոլարային պարտատոմսերի նորամուտի նկատմամբ: «Ի նկատի ունենալով, որ Հայաստանը հայտնի է ծիրանով` պարտատոմսերը կարող էին անվանվել «ծիրան», սակայն քիչ կլիներ հավանականությունը, որ դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեին աշխարհում, ինչը չի կարելի ասել «Քարդաշյան» անվան դեպքում»,- մեկնաբանում է բլոգը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]