Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը

Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Փարիզից «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմ մրցանակաբաշխության է ներկայացրել ուկրաինական հանձնաժողովը:

«Օսկրար»-ի  մրցանակի հավակնորդների կարճ ցանկում հայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը:

Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:

Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան A խմբի փառատոնների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: Այժմ «Փարաջանովը»  ներկայացված է Բաթումի 8 –րդ միջազգային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմերի միջազգային մրցույթ»  ծրագրում, ինչպես նաեւ կպայքարի կինոքննադատների մրցանակի համար` Համբուրգի փառատոնում:

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը  հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվա հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելով հատուկ ցուցադրմամբ, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին, դահլիճը հոտնկայս ծափահարում էր Ավետիքյանին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]