1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գազի սակագնի սուբսիդավորման հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո. Արմեն Մովսիսյան

Գազի սակագնի սուբսիդավորման հարցը շուտով լուծում կստանա Մաքսային 
միության ներքո. Արմեն Մովսիսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազի սակագնի սուբսիդավորման հետ կապված բանակցությունները շուտով կմոտենան իրենց տրամաբանական ավարտին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Այդ հարցը շուտով լուծում կստանա Մաքսային միության ներքո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Արմեն Մովսիսյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու հարցին` նախարարը նշեց, որ դրական է գնահատում այդ քայլը: «Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կարող է դրական ազդել Հայաստանի տնտեսության վրա, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանզի հիմնական մեր էներգակիրները ներկրվում են հենց Ռուսաստանից»,-ընդգծեց նախարարը:

Հայաստանում հուլիսի 7-ից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը դարձել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: «ՀայՌուսգազարդ»-ն առաջարկել էր գինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ սուբսիդավորման աղբյուրներ կգտնի, որպեսզի թանկացումը այդքան խիստ չլինի:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]