1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանի բնակչության 12 տոկոսը չգիտի ինտերնետի մասին

Ադրբեջանի բնակչության 12 տոկոսը չգիտի ինտերնետի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի հետազոտական ռեսուրս կենտրոնի (Caucasus Research Resource Centres, CRRC) տվյալներով` Ադրբեջանի բնակչության 12 տոկոսը ինտերնետի մասին գաղափար չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենտրոնի պաշտոնական կայքում նշվում է, որ 2010թ.-ի համեմատ Ադրբեջանում շաբաթական մեկ կամ ավելի անգամ ինտերնետից օգտվողների թիվը ամբողջ բնակչության հաշվարկով 10 տոկոսից հասել է 19 տոկոսի: Ադրբեջանի բնակչության 59 տոկոսը կյանքում ոչ մի անգամ ինտերնետից չի օգտվել, իսկ 12 տոկոսն ընդհանրապես գաղափար չունի համացանցի մասին:

Հարցման ենթարկված ադրբեջանցիների 25 տոկոսը որպես ինտերնետից չօգտվելու պատճառ նշել են, թե «ինտերնետն իրենց պետք չէ», 24 տոկոսն ասել են, որ «ինտերնետ մտնելու հնարավորություն չունեն», 20 տոկոսն ասել են, որ «հեռախոսագիծ եւ մոդեմ չունեն», 13 տոկոսն էլ նշել են, որ «չգիտեն, ինչպես օգտագործել այն»: Զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասում համացանցից օգտվելու առումով ամենազարգացած երկիրը Հայաստանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]