Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ինտերնետի օգտագործման ցուցանիշներով

Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ինտերնետի օգտագործման 
ցուցանիշներով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում ինտերնետի օգտագործման ցուցանիշներով Հայաստանն առաջատար է: Այս մասին են վկայում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն»-ի կողմից իրականացված «Կովկասյան բարոմետր 2012» հետազոտության արդյունքները:  «Արմենպրես»-ի փոխացմամբ` «Կովկասյան բարոմետր 2012» հետազոտությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրության ենթարկված յուրաքանչյուր հասարակությունում հարցվողների կեսն օգտագործում է ինտերնետը շաբաթը մեկ անգամ և ավելի, իսկ հայերի 33 տոկոսը, վրացիների 26 տոկոսն ու ադրբեջանցիների 11 տոկոսը օգտագործում է այն ամեն օր: Չնայած որ Հայաստանում ինտերնետի օգտագործումը ամենատարածվածն է, դրա կիրառման մակարդակն աճել է բոլոր երեք երկրներում` սկսած  2010 թվականից: Պետք է նշել, որ ինտերնետի օգտագործումն ավելի բնորոշ է 18-35 տարեկան քաղաքաբնակներին:

Հետազոտության վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած աճել է ինտերնետ օգտագործողների թիվը բոլոր հասարակություններում, բայց յուրաքանչյուր երկրի հարցվողների գրեթե կեսը չի օգտագործում ինտերնետը: Հայաստանում և Ադրբեջանում ինտենետից չօգտվելու հիմնական պատճառը անհրաժեշտության բացակայությունն է, մինչդեռ Վրաստանում համակարգչի անհասանալիությունն է պատճառը: Հատկանշական է, որ ադրբեջանցիների մեկ քառորդը նշել է, որ հետաքրքրված չէ ինտերնետի օգտագործումով(24 տոկոս) և ինտերնետին միանալու հնարավորություն չունի (20 տոկոս):

Ըստ հետազոտության արդյունքների` նրանց, ովքեր օգտագործում են ինտերնետ, հարց է տրվել, թե որոնք են նրանց կողմից ամենահաճախ կատարվող օնլայն գործողությունները: Վրաստանում հարցվողների մեծամասնությունը, իսկ Հայաստանում և Ադրբեջանում մոտ կեսը նշել են սոցիալական ցանցերից օգտվելը, ինչպես օրինակ, Odnoklassniki, Facebook և Myspace: Ինֆորմացիա փնտրելն ու Skype-ից օգտվելը  եղել են հայերի ամենից հաճախ նշված գործողությունները:  Տվյալները նաև ցույց են տվել, որ ադրբեջանցիներն ավելի հաճախ ներբեռնում են և լսում երաժշտություն, դիտում տեսանյութեր, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստանում և ուղարկում են նամակներ իրենց կովկասյան հարևաններին: Մյուս ինտերներտային գործողությունները, ինչպես օնլայն խաղեր խաղալը, բլոգինգը, էլեկտրոնային առևտուրն ու ֆորումներում քննարկումներին մասնակցելն այնքան էլ հաճախ նշվող գործողություններ չեն եղել: 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ