Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինչպես չի կարելի նախապատրաստվել ընտրություններին. «The Economist»-ի անդրադարձն Ադրբեջանին

Ինչպես չի կարելի նախապատրաստվել ընտրություններին. «The Economist»-ի 
անդրադարձն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ընդդիմության անկարողությունը տապալելու Իլհամ Ալիևի ամենազոր վարչակարգը, կարծես թե նրանց թմրամոլության է հասցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծաղրանքով գրում է «The Economist» բրիտանական հրատարակությունն` անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անցյալ տարվա մայիսից մինչև 2013 թվականի մայիս ադրբեջանական իշխանությունների կողմից վեց անվանի ընդդիմախոսներ են մեղադրվել թմրադեղեր ձեռք բերելու մեջ: Այնինչ, Մարդու իրավունքների նոր զեկույցի համաձայն, ոստիկանությունը մեղադրյալների մոտ թմրանյութերը հայտնաբերել է միայն նրանց կալանավորելուց հետո:

«Նրանց ավելի շատ հետաքրքրում էր կալանավորվածների քաղաքական գործունեությունը, քան հանցակցությունը թմրանյութեր պահելու մեջ: Թմրադեղերի ստուգման արդյունքները բացասական են եղել: Ինչը վկայում է այն մասին, որ շինծու մեղադրանքները կառավարության քննադատներին լռեցնելու Ադրբեջանի սիրելի մարտավարությունն է»,- ասվում է հոդվածում: 

Ըստ Մարդու իրավունքների զեկույցի` հոկտեմբերյան ընտրություններին ընդառաջ իշխանություններն ավելի են սաստկացրել հետապնդումները: Ինչի օրինակն է վերաբերմունքը քննադատ լրագրողների նկատմամբ: 2012 թվականին բանտարկությունից ազատ էին արձակվել մի քանի լրագրողներ, բայց այս տարվանից սկսած` բանտարկվել են վեցով ավելի լրագրողներ: Այն, որ ադրբեջանական կառավարությունը ժողովրդին ստիպում է իրեն ենթարկվել սպառնալիքների, բռնի հարձակումների և արատավոր արշավների միջոցով, ցուցում են նաև վերջին օրենսդրական բարեփոխումները:

Վերջին տարվա ընթացքում հարյուրապատիկ բարձրացվել է չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար սահմանված տուգանքի չափը: Հանրային կարգը խախտելու համար նախկին 15 օրվա կալանքի փոխարեն ներկայում հասնում է 60 օր: Իսկ համացանցում զրպարտության տարածումը քերականացնող նոր օրենքով` զրպարտության համար պատիժ է սահմանվել մինչև երեք տարի ազատազրկում:

«Ինչի՞ց է վախենում կառավարությունը»,- հռետորական հարց է ուղղում հանդեսը` հավելելով, որ  Ալիևյան իշխանության պարտությունն անհավանական է, թեև 2011 թվականին «Արաբական գարուն»-ով ոգեշնչված ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ցույցեր բարձրացնելու փորձ արեց: Ադրբեջանում գործում են բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանց փոքր մասն է ներկայացված խորհրդարանում: 2009 թվականի մարտի համաժողովրդական հանրաքվեով վերացվեց երկրի նախագահության երկանգամյա ժամկետը` հնարավորություն ընձեռելով Ալիևին երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահ: 2013 թվականին ընդդիմությունը փորձեց ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել. հարևան Վրաստանում ընդդիմությանը միավորելու Բիձինա Իվանիշվիլիի հաջող օրինակով` տարբեր ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին Ադրբեջանի ժողովրդավար ուժերի Ազգային խորհրդի շուրջ` առաջադրելով մշակութային հայտնի գործիչ, Օսկարակիր սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Սակայն Իբրահիմբեկովը Ռուսաստանի և Ադրբեջանի երկքաղաքացի է, և օգոստոսի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նրա թեկնածությունը` վկայակոչելով երկքաղաքացիության մասին օրենքը և Մոսկվայում նրան պատկանող բնակարանը: Ադրբեջանի ժողովրդավար ուժերի Ազգային խորհուրդն այնժամ առաջադրեց իր երկրորդ թեկնածուին` Քամիլ Հասանլին:

Նշվում է, որ դիտորդները նույնպես անզոր են փոխել իրավիճակը, քանզի 2010 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ անց էին կացվել բազմաթիվ ընտրախախտումներով և կեղծիքներով, օրինական համարվեցին և շուտով մոռացվեցին:

Եվորպական միությունը ձգտում է սերտ կապեր հաստատել Ադրբեջանի հետ` հիմնված էներգետիկ ռեսուրսների և «ընդհանուր արժեքների» հանդեպ հանձնառության վրա: Հանձնառություն, որ կիսում է միայն մեկ կողմը: Ադրբեջանը պարբերաբար անտեսում է ԵՄ դիտողություններն ու քննադատությունները Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտումիր գրանցած ցուցանիշների վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին և 29-ին կայանալիք Վիլնյուսի վեհաժողովը կմատնանշի այդ հարաբերությունների հետագա ընթացքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]