1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերիկացի մասնագետը կասկածներ չունի Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության բարձր մակարդակի վերաբերյալ

 Ամերիկացի մասնագետը կասկածներ չունի Հայաստանի ԱԷԿ-ի 
անվտանգության բարձր մակարդակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման վարչության ղեկավար Ջոզեֆ Քրոլը հիմքեր չի տեսնում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձր մակարդակին կասկածելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ամերիկացի մասնագետը, ով Հայաստան է ժամանել ՀՊՃՀ-ում անցկացվող միջուկային անվտանգության վերաբերյալ 5-օրյա սեմինարին մասնակցելու համար, նշեց, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ընթացքում անվտանգության հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվում են: «Մենք էներգետիկայի բնագավառում արդեն բավականին երկար ժամանակ համագործակցում ենք Հայաստանի հետ եւ այդ ընթացքում Հայաստանում ատոմային էլեկտրակայանի անվտանգության հետ կապված խնդիրներ չենք նկատել»,- ասաց նա: Քրոլն ընդգծեց, որ իրենց գործը համապատասխան կադրեր պատրաստելն է, ովքեր կմշակեն ատոմակայանի անվտանգության բոլոր նորմերն ապահովելու քայլեր եւ կիրականացնեն դրանք:

Անդրադառնալով ՀՊՃՀ-ում անցկացվող «Արտակարգ իրավիճակներին արձագանքելու միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր եւ ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմայով 5-օրյա սեմինարին՝ Ջոզեֆ Քրոլն ընդգծեց, որ կարեւորում է նման միջոցառումների անցկացումը եւ միշտ պատրաստ է համագործակցության: «Մենք նման դասընթացների եւ սեմինարների մասնակցում ենք տարբեր երկրներում եւ կարեւորում ենք դրանց անցկացումը, քանի որ շատ երկրներ են ատոմային էլեկտրակայաններ շահագործում, իսկ մենք միշտ պատրաստ ենք էներգետիկայի եւ միջուկային անվտագնության հարցում համագործակցել բոլորի հետ, փոխանցել մեր փորձը եւ, ինչու ոչ, նաեւ սովորել ուրիշներից»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում անցկացվող սեմինարի դասընթացների ժամանակ իրենք ցույց կտան, թե մարդկային կյանքեր փրկելու համար բժշկական ինչպիսի միջոցառումներ է պետք ձեռնարկել ատոմակայանի վթարի դեպքում: «Կցուցադրենք նաեւ տեխնիկական այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն անվտանգության ապահովման եւ ռադիոակտիվ աղբյուրների հայտնաբերման համար»,- ասաց Քրոլը՝ համոզվածություն հայտնելով, որ սեմինարը կօգնի հայ մասնագետներին ավելի կատարելագործել իրենց մասնագիտական որակները եւ դրանք օգտագործել ատոմակայանի անվտանգ աշխատանքի ապահովման գործում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում օգոստոսի 26-30-ը 5-օրյա սեմինար կանցկացվի, որի ժամանակ ԱՄՆ-ից ժամանած մասնագետները դասընթացներ կանցկացնեն «Տեխնիկական միջոցների ցուցադրում եւ վարժանքներ» եւ «Ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմաներով:

Հայկական ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976թ. դեկտեմբերի 28-ին: Երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ. հունվարի 5-ին: Մեծամորի ատոմակայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մեծ մասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]