Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

ԽՍՀՄ  եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին շնորհվեց  «Գյումրու  պատվավոր քաղաքացի» կոչումը

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ  եւ ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Հակոբի Սարգսյանին շնորհվեց  «Գյումրու  պատվավոր քաղաքացի» կոչումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոչումն հաստատող հուշամեդալն ու վկայականը լեգենդար մարզչին օգոստոսի 21-ին քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ շնորհեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Սարգսյանի սաներից են օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը,  աշխարհի եւ Եվոպայի բազմաթիվ չեմպիոններ, աշխարհի գավաթի հաղթողներ: Մարզչական գործունության ընթացքում Արամ Սարգսյանը պատրաստել է հարապետության տասնյակ չեմպիոներ եւ մրցանակակիրներ: Նա երկար տարիներ եղել է հանրապետության  հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր մարզիչ եւ ԽՍՀՄ հավաքական թիմի մարզիչ: Ներկայում Արամ Սարգսյանն իր մարզչական աշխատանքը շարունակում է Ռուսաստանում:

«Գյումրու  պատվավոր քաղաքացի» կոչումը մարզչին շնորհվեց հիմք ընդունելուվ Գյումրու ավագանու 2013 թվականի հունիսի 418-ի որոշումը: Ի դեպ, նույն օրը քաղաքապետը ընդունեց եւ հուշանվերներ հանձնեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի, իսկ վերջերս նաեւ աշխարհի երիտասարդների չեմպիոն դարձած Կարապետ Չալյանին եւ  բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին եւ նրանց անձնական մարզիչներին: Հանդիպմանը ներկա էին նաեւ Գյումրիում գործող բոլոր մարզադպրոցների տնօրենները:

Սամվել Բալասանյանը, շնորհավորելով երիտասարդ մարզիկներին հաղթանակների առթիվ,  հույս հայտնեց, որ վերջիններս հաջողություններ կգրանցեն արդեն մեծահասակների մրցապայքարներում: «Այսօր մեր երիտասարդները եւս մեկ անգամ հավաստեցին, որ Գյումրին մարզական քաղաք է, բայց կուզենամ, որ այդ արդյունքերը կրկնապատկվեն: Մենք, լավ երիտասարդներ ունենք, ովքեր կկարողանան առաջիկայում  ուրախացնել մեզ նաեւ օլիմպիական հաջողություններով»,- իր խոսքում նշեց քաղաքապետը:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն  74 կգ քաշային Կարապետ Չալյանն, ով իր վերջին հաջողությունը գրանցեց Սոֆիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ՝ եզրափակչում առավելության հասնելով ուկրաինացի մարզիկի նկատմամբ, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կլինեն նոր հաջողություններ եւս:»Չեմ ասի, թե ինչ նպատակներ ունեմ, խոսք չեմ տա, բայց հաջողության սպասեք: Ավելի շատ եմ աշխատելու՝ ավելի լավ արդյունքերի համար»,- նշեց երիտասարդ չեմպիոնը` չմոռանալով նաեւ խոստովանել, որ Բուլղարիա մեկնել էր շատ լավ մարզավիճակում եւ հաղթական  տրամադրված: «Գնացել էի միայն աշխարհի չեմպիոն դառնալու համար»,-ավելացրեց Կարապետ Չալյանը:

«Մենք այս արդյունքերով չեն եզրափակվի: Ճիշտ է, սա լավ փորձություն էր, բայց պետք է աշխատենք մեծահասակների առաջնությունում նույն արդյունքը գրանցելու համար՝ մինչեւ օլիպիադա»,- նշեց Կարապետ Չալյանի անձնական՝ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]