Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքերը վերանորոգում են Էրզրում- Հայաստան երկաթուղագիծը

Թուրքերը վերանորոգում են Էրզրում- Հայաստան երկաթուղագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի պետական երկաթուղիները շարունակում են Էրզրումից մինչեւ Հայաստանի Հանրապետության հետ Աքյաքա սահմանակետ ձգվող երկաթուղու վերահսկողական, խնամքի եւ վերանորոգման աշխատանքները, որոնք սկսել են մայիսից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

Թուրքիայի երկաթուղային ճանապարհների Էրզրումի բաժանմունքի տնօրեն Յունուս Եշիլյուրթը լրագրողներին ասել է, որ 1317 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհի վրա 88 երկաթուղայինների մասնակցությամբ կատարվող աշխատանքներն արդեն հասել են Կարս: «Ծրագրում ենք մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել Կարս-Աքյաքա, այսինքն` մինչեւ Հայաստանի սահման երկաթուղու վերանորոգման աշխատանքները», - ասել է նա` վստահեցնելով, որ աշխատանքներն իրականացվում են ամենաբարձ որակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]