Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարությունը կոչ է անում ներդրում ունենալ սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման գործում

Սփյուռքի նախարարությունը կոչ է անում ներդրում ունենալ սիրիահայերի 
«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման գործում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայերի` Աշտարակ քաղաքին կից «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման գործում ներդրում կարող է ունենալ յուրաքանչյուրը: Հատուկ այդ նպատակով հաշվեհամար է բացվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից: «Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում  մոտ 10 հազար սիրիահայեր տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Հայրենիքում նրանց նկատմամբ ցուցաբերած ջերմությունը լիարժեք կլինի, եթե նրանք ունենան սեփական տանիք: Սիրիահայերի՝ Մայր Հայրենիքում հաստատվելու համար Աշտարակ քաղաքին կից կառուցվելու է «Նոր Հալեպ» թաղամասը: Նոր թաղամասի կառուցման համար պետության հատկացրած միջոցներից բացի անհրաժեշտ է նաև բարերարների, հովանավորների և ողջ հանրության աջակցությունը»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Նոր Հալեպ» թաղամասի կառուցման համար Աշտարակում առաձնացվել է 4,8 հա հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել հինգ հարկանի չորս շենք: Թաղամասում բնակվելու համար արդեն դիմել է Սիրիայից Հայաստան տեղափոխված 328 ընտանիք:

Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին.

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ACBA-CREDIT AGRICOLE BANK

220413350095000 AMD` ՀՀ դրանով հաշիվ

220413350046001 USD` ԱՄՆ դոլարով հաշիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]