1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանն ITU է ներկայացրել իր արբանյակի ուղեծրային դիրքի գրանցման հայտ

Հայաստանն ITU է ներկայացրել իր արբանյակի ուղեծրային դիրքի գրանցման 
հայտ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ-ITU): Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետության արբանյակային ծրագրերին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով ոլորտի մի շարք միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,-նշեց նա: Գրիգորյանը նշեց, որ ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման և հետազոտական աշխատանքների ավարտից հետո միայն հայտնի կլինեն մանրամասնություններ արբանյակի նախագծման և կառուցման, ֆինանսական աղբյուրների, արբանյակի արձակման ժամկետների և կոմերցիոն նպատակների վերաբերյալ: Հայաստանի կողմից սեփական կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային ուղեծրային դիրքում տեղակայման գործընթացն իրականացնելու նպատակով կառավարությունը հիմնադրել է «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը:

Նշվել է, որ Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման նախնական արժեքը գնաահատվել է 250 միլիոն ԱՄՆ դոլար, որի մի մասը նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողներից: Առաջին արբանյակը կկոչվի «Արմսաթ», որի տիեզերք արձակման ժամկետները ճշտվում են, այն կօգտագործվի կոմերցիոն նպատակներով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]