Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սյունիքում կստեղծվի Խուստուփ արգելոց

Սյունիքում կստեղծվի Խուստուփ արգելոց

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում առաջիկայում նախատեսվում է ստեղծել «Խուստուփ» արգելոց: Այն կտեղակայվի մարզի չորս համայնքներում` Գեղանուշում, Լեռնաձորում, Ճակատենում և Ծավում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացման ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեճյանը, արգելոցը կզբաղեցնի մոտ 7000 հեկտար տարածք: Հետագայում նախատեսված է արգելոցի տարածքում կառուցել զբոսաշրջային կառույց: Հուլիսին նախագիծն արդեն հանձնվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

«Ծրագիրը հավանաբար կիրականացվի ամենաուշը հաջորդ տարի»,- ավելացրեց Կարեն Ճենտերեճյանը: Արգելոցի ստեղծման աշխատանքներին կմասնակցեն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Հայաստանի բնապահպանության նախարարության Ծրագրերի իրականացման պետական հիմնարկը: Ինչպես մնացած բոլոր պետական արգելոցներինը, «Խուստուփի» սահմանները պաշտպանվելու են պետական մակարդակով:

ՀՀ բնապահպանությանը նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ նախարարությունում արդեն քննարկել են նախագիծը և առաջիկայում վերջնական եզրակացություն կտրվի դրան եւ կներկայացվի ՀՀ կառավարություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]