Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում է նկատվում

Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում է 
նկատվում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում իրականացված մի շարք պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև տնտեսվարողների ջանքերի շնորհիվ վերջին տարիներին նկատվում է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճի միտում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, սկսած 2011 թվականից ավելացել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչունների թիվը՝ նպաստելով հիմնական անասնաբուծական մթերքների արտադրության աճին:

Օգոստոսի 1-ի օպերատիվ տեղեկատվությամբ՝ շուրջ 62 հազարով՝ գրեթե կրկնակի, աճել է տավարի գլխաքանակը, որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է, ինչը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 % աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշներում, և ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել: Սրա հիմքում գյուղատնտեսական նոր քաղաքականությունն է, որը, պարենային անվտանգության ռազմավարությունից ելնելով, նպաստեց ոչխարի ճարպամսատու և մսաբրդատու տեսակների զարգացմանը՝ Հայաստան ներկրելով ոչխարի բազմապտուղ ցեղատեսակներ: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում. այս պահի տվյալով՝ խոզերի գլխաքանակը հասել է շուրջ 134 հազարի , ինչը շուրջ 37 հազարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույնպես աճի միտում ունեն. այս պահին արդեն իրացվել է 24,5 մլն ձու՝ շուրջ 75,6 հազարով ավելի նախորդ տարվանից: Սպանդի համար իրացվել է 130,3 հազար տոննա կենդանի քաշով անասուն և թռչուն, որը 2,4 հազար տոննայով գերազանցել է նախորդ տարվա արդյունքները, իսկ կաթի արտադրության մեջ նկատվել է ծավալների աճ՝ շուրջ 16,7 հազար տոննա: Սա գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արոտավայրերի կառավարման և ջրարբիացման համալիր ծրագրերի արդյունքն է, որոնք հետևողական ապացուցում են իրենց արդյունավետությունը և ներազդում սպառողական շուկայի գների ընդհանուր միտումների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]